Հասարակական

Երևանում ճամփեզրի սյանը բախված «ՎԱԶ 2121»-ի վարորդի վիժակը ծայրահեղ ծանր է

1 րոպեի ընթերցում

Երևանում ճամփեզրի սյանը բախված  «ՎԱԶ 2121»-ի վարորդի վիժակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 18-ին` ժամը 01.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34DF865 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Ղ., ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Կ.Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում