Տնտեսություն

Իրանը Հայաստանի սահմանին նոր օդանավակայան կկառուցի

1 րոպեի ընթերցում

Իրանը Հայաստանի սահմանին նոր օդանավակայան կկառուցի

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) նոր օդանավակայան կկառուցի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr News լրատվական գործակալությունը, հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին:

Նրա խոսքով` օդանավակայանը ծրագրվում է կառուցել առաջիկա երկու տարիների ընթացքում: «Արդեն ստացել ենք օդանավակայանի շինարարության արտոնագիրը, որն անհրաժեշտ է ԱՏԳ-ի ենթակառուցվածքի զարգացման համար», - ասել է նա:

Արաբբաղին նշել է, որ նոր օդանավակայանը կառուցվելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա: «Դրա շինարարության համար ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: Օդանավակայանը կկարողանա ընդունել մեծ քաղաքացիական եւ բեռնատար ինքնաթիռներ», -ասել է իրանցի պաշտոնյան:

Իրանում 9 տարի առաջ ստեղծված «Արազ» ԱՏԳ-ն զբաղեցնում է 53 հազար հա մակերեսով տարածք: ԱՏԳ-ի տարածքն իրանական Ջուլֆա քաղաքից ձգվում է դեպի Խուդաֆերին գյուղ: Ջուլֆայում ազատ տնտեսական գոտու տարածքը կազմում է 21 հազար հա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում