Քաղաքականություն

Հայկական մի շարք կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել հայ-թուրքական միջոցառումների անցկացման համար

3 րոպեի ընթերցում

Հայկական մի շարք կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել հայ-թուրքական միջոցառումների անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող «Հանրային լրագրության ակումբ»-ը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ը, «Սիվիլիթաս» եւ «Եվրասիա» հիմնադրամները երկու միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել մինչեւ 2015թ. ապրիլը Հայաստանում անցկացնելու հայ-թուրքական երկխոսության եւ հաշտության ծրագրեր: Փաստերը ներկայացնում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամն ու «Անադոլու»-ն համագործակցում են հայկական հիմնադրամների հետ:

«Այն ինչ ներկայացրեցի` փաստ է, գուցե այդ հիմնադրամներում ազնիվ մարդիկ էլ են աշխատում. չեմ կարծում, որ բոլորի մղումներն են բացասական ուղղվածության: Սակայն փաստ է նաեւ այն, որ այդ կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են ստացել, թուրքական պետական քարոզչության տարր են հանդիսանում եւ թուրքերի հետ խփում նույն թիրախին: Նրանց նպատակն է բթացնել հասարակության ընկալումը, արհեստական բանավեճեր ստեղծել եւ թյուր մտածողություն ձևավորել, որպեսզի հասարակությունը բավարարվի բարոյական հաղթանակներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մելքոնյանը` հավելելով, որ հաջորդ տարի նման միջոցառումներն էլ ավելի են շատանալու:

«Մեր հասարակության մեջ տարածվել է մի վտանգավոր միտում. «ցեղասպանություն» բառի կիրառումից չենք տեղափոխվում իրավական դաշտ, եւ արհեստականորեն մեր մեջ մի բանավեճ է սկսվել` որ թուրքերն արտաբերեն «ցեղասպանություն» բառն ու ներողություն խնդրեն, թե` ոչ: Չենք կարողանում տեսնել իրավական խնդիրը: Ցեղասպանությունը հանցագործություն է, եւ դրան պետք է լինի իրավական գնահատական եւ պատիժ, մինչդեռ թուրքերի հետ երկխոսողները խուսափում են այդ իրավական հարթությունից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ հայ հասարակության մեջ տարակարծությունների առարկա է դարձել նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեությունը: Թուրքագետի խոսքով` Հրանտ Դինք անձնավորությունն ու «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեությունը որեւէ ընդհանուր բան չունեն: Նրա ներկայացմամբ, հիմնադրամն այսօր գործում է բացառապես դրամաշնորհների հաշվին, «Ակոս»-ի ներկայիս խմբագիր Ռոպեր Քոփթաշը բացառապես թուրքական քարոզչություն է անում, իսկ նախկին խմբագիր Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի խորհրդականն է եւ կրկին հայանպաստ գործունեություն չի կատարում:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում