Միջազգային

Հորդանանը 72 ժամվա ընթացքում 106 սիրիացի փախստական է ընդունել

1 րոպեի ընթերցում

Հորդանանը 72 ժամվա ընթացքում 106 սիրիացի փախստական է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի սահմանապահերը վերջին 72 ժամվա ընթացքում սիրիացի 106 փախստականների են ընդունել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց ապահովել են ուտելիքով, անհրաժեշտ իրերով, այնուհետև տեղափոխել են փախստականների ընդունման կենտրոններ:

Հորդանանը համարվում է սիրիական ճգնաժամի սկզբիցամենամեծ թվով սիրիացի փախստականների ապաստան տված երկրներից մեկը: Սիրիա-հորդանանյան սահմանի երկարությունը կազմում է 378 կմ, որտեղով բազմաթիվ սիրիացի փախստակններ անօրինական ճանապահով մուտք են գործում Հորդանանի տարածք:

Սիրիական ճգնաժամի ընթացքում Հորդանանում անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել:

Էմիրությունների Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար շեյխ Համդան բն Զեյդ ալ Նիհյանը հայտարարել է, որ մոտ 16 միլիոն դոլար է հատկացվել սիրիացի փախստականներին: Նշված գումարի մի մասը կհատկացվի Հորդանանում հաստատված փախստականներին, մյուս մասը` Լիբանանում և Իրաքյան Քրդստանում ապաստանած սիրիացի փախստականներին:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում է 1 միլիոն 140 հազար, Թուրքիայում՝ մոտ 1 միլիոն, Հորդանանում շուրջ 608 հազար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում