ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Աաբիդ փողոցում՝ Նաջմա հրապարակի մերձակայքում, դեկտեմբերի 11-ին երկու հրասանդ էընկել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ առաջին հրասանդն ընկել է բնակելի շենքի վրա՝ Նաջմա հրապարակի մերձակայքում, իսկ մյուսը՝ «Ռայան» ռեստորանի բնակելի շենքի վրա: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, հրասանդները միայն նյութական վնասներ են պատճառել:
Բացի այդ, ևս 3 հրասանդներ է ընկել Դամասկոսի Հարասթա արվարձանում, ինչի հետևանքով 3 քաղաքացի է վիրավորվել: Նյութական վնասներ են կրել մի շարք խանութներ, մեքենաներ:
Սիրիական բանակը շարունակում է պայքարել զինված խմբավորումների դեմ երկրի տարբեր մարզերում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:
Դամիր գյուղաքաղաքում ականապատ մեքենայի պայթյունից «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավար է սպանվել:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքում ԻՊ-ի 11 անդամներ են սպանվել քրդական ուժերի հետ բախումների արդյունքում:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: