Իրավունք

Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներից վիրավոր կա

1 րոպեի ընթերցում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներից վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը պարզում է դեպքի մարնամասները, իսկ նախաքննության վերաբերյալ հարցերով խորհուրդ տվեց դիմել ՀՀ քննչական կոմիտե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում