Հասարակական

Երևանի Շիրակի փողոցի նախկին հանրակացարանում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Շիրակի փողոցի նախկին հանրակացարանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի (նախկին հանրակացարան) 4-րդ հարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է սենյակի (15 քմ) գույքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում