Միջազգային

ՌԴ Նախագահի հատուկ բանագնացը Դամասկոսում կքննարկի իրավիճակը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ՌԴ Նախագահի հատուկ բանագնացը Դամասկոսում կքննարկի իրավիճակը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի Նախագահի հատուկ բանգնաց Միխայիլ Բոգդանովը դեկտեմբերի 10-ին ժամանել է Դամասկոս: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի իրավիճակըՍիրիայում: Նախորդ շաբաթվա ընթացքում նա Լիբանանում հանդիպել էր սիրիացի ընդդիմադիր ներկայաուցիչների հետ և քննարկել ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ հարցեր:

Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներն Իրանի արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջպետական հարցեր: Նախարարության մամուլի քարտուղար Մարդիա Աֆխամը նշել է, որ երեքն երկրները լրջորեն շահագրգռված են լուծել տարածաշրջանի հարցերը խորհրդատվության միջոցով: Նա նշել է, որ առաջնահերթ էահաբեկչության դեմ պայքարն՝ ավելացնելով, որ Իրանը կարևոր դեր է խաղում խնդիրն արագ լուծելու հարցում: «Հնարավոր է, որ եռակողմ հանդիպումը դրական ազդեցություն ունենա ճգնաժամի և տարածաշրջանի խնդիրների լուծման համար,- նշել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը շեշտել է, որ Սիրիան կշարունակի դիմակայել՝ այդպիսով հաղթելով ահաբեկչությանը:

Նախարարները դատապարտել են Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ Իսրայելը սիրիական կառավարության դեմ կռվող ծայրահեղական խմբավորումների հետ նույն «խրամատի» մեջ է: Մուալեմը նշել է, որ Իսրայելը փորձում է փոխհատուցել Սիրիայում իսլամական ծայրահեղական խմբավորումների վերջին շաբաթներում ունեցած կորուստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում