ԼՂՀ պաշտոնական ճանաչումը պատերազմ կհրահրի Ադրբեջանի հետ. Լյուքսեմբուրգում հոդված է հրապարակվել Արցախի մասին

2 րոպեի ընթերցում

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմ 1994 թվականի հաղթանակից ի վեր Լենռային Ղարաբաղի կառավարությունը մտադրվել է օրինակելի երկիր դառնալ, սակայն այս երկրի քրիստոնյա բնակչությունը 20 տարի շարունակ տառապում է դիվանագիտական մեկուսացման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդամամբ` Լյուքսեմբուրգում լույս է տեսել Լորենս դը Հոնդթի հոդվածը` նվիրված Լեռնային Ղարաբաղին:

Հոդվածում հեղինակը պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդության և տպավորությունների մասին: «Բոլոր լեռների նման անկախ և հպարտ Ղարաբաղն ունի 150 հազար բնակիչ: Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանը նոսր բնակչությամբ Ղարաբաղի բնակիչներին չխանգարեց հայտարարել Հայաստանին միանալու կամքը. երկիր, որին կապված էին իրենց մշակույթով, լեզվով և կրոնով»,- գրում է Հոնդթը` հավելելով, որ 1994 թվականին Ադրբեջանի դեմ տարած հաղթանակից 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը դեռ չի ճանաչվել միջազգային և անգամ Հայաստանի Հանրապետության կողմից, քանի որ այս ճանաչումը անմիջապես պատերազմ կհրահրի հարևան Ադրբեջանի հետ:

«Մենք ամեն օր տառապում ենք մեր երկրի չճանաչվածությունից: Մի ողջ սերունդ է մեծացել չճանաչված պետությունում»,- ասել է ԼՂՀ Մշակույթի նախարարը:

Նշվում է, որ ամեն տարի համահայկական հեռուստամարաթոն է կազմակերպվում, որից ստացված հասույթը հատկացվում է ճանապարհների, վարչական կառույցների, մայրաքաղաքի փողոցների վերակառուցմանը, ինչպես նաև ծննդյան նպաստների տրամադրմանը` մուսուլմանական երկրներով շրջապատված այս լեռնաշխարհում հայ քրիստոնյաների ժողովրդագրական աճը խթանելու համար:

Շնորհիվ իր լեգենդար հյուրըկալության` Ղարաբաղը գրավում է այնպիսի աշխարհահռչակ արվեստագետների, ինչպես իսպանացի հանրահայտ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն, ով, հուզված այս հայ ժողովրդին բաժին հասած ճակատագրից, այցելել և ելույթ է ունեցել մայրաքաղաք Ստեպանակետի փողոցներում:

Հայերեն English

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին