Միջազգային

Պարենի համաշխարհային ծրագիրը վերսկսել են օգնությունը սիրիացի փախստականներին

1 րոպեի ընթերցում

Պարենի համաշխարհային ծրագիրը վերսկսել են օգնությունը սիրիացի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը վերսկսել է օգնություն տրամադրել 1,7 միլիոն սիրիացի փախստականներին, ովքեր հիմնականում հաստատվել են հարևան երկրներում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ հնարավոր է եղել հավաքել 80 միլիոն դոլար, ինչը թույլ կտա ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնել 30-ական դոլար դեկտեմբերի կեսերին, բացի այդ, որոշ գումար կմնա հաջորդ ամվա համար:

Ծրագրի տնօրեն Ասարա Կազինը նշել է, որ նման կարճ ժամանակում այդ աջակցության կազմակերպումն աննախադեպ է: Նա չի պարզաբանել, թե օգնությունը որ երկրներն են տրամադրել:

Լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պատճառով ծրագիրը ստիպված դադարեցրել էր օգնությունը:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմել է 1 միլիոն 140 հազար, Թուրքիայում՝ մոտ 1 միլիոն, Հորդանանում շուրջ 608 հազար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում