ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-իՍիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան առաջիկա օրերին կհանդիպի Սիրիայի ընդդիմության ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի կունենա թուրքական Ղազի Անթաբ քաղաքում, և կքննարկվեն հարցեր Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում «բախումները սառեցնելու» նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացրել է բանագնացի մամուլի քարտուղար Ջուլիեթ Թուման՝ ավելացնելով, որ դե Միստուրան այս կերպ փորձում է սկսել իր նախաձեռնության իրականացումը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Դամասկոս կատարած իր այցելության ժամանակ նա հանդիպել էր Սիրիայի Նախագահի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել Հալեպում կռվի դադարեցման վերաբերյալ հարցեր, որոնք հիմք կծառայեն կառավարության և ընդդիմության միջև միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Բացի այդ, նախատեսվում է, որ համաձայնություն ձեռք կբերվի մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Բանագնացի առաջարկի մասին Ասադը նշել էր, որ նախաձեռնությունն արժանի է լուրջ ուսումնասիրության, և անհրաժեշտ է համատեղ աշխատանք այն իրագործելու համար:
Դե Միստուրան ՄԱԿ-իՍիրիայիհարցով բանագնացէրնշանակվելհուլիսի 23-ին:ԱվելիվաղՍիրիայի հարցովՄԱԿ-ի բանագնացէրնշանակվելալժիրցիդիվանագետ ԱխդարԻբրահիմին,ովիր պաշտոնիցհեռացելէրմայիսին՝այդպեսէլ հաջողության չհասնելովմիջսիրիական բանակցություններում:Միջսիրիականբանակցություններն ընդհատվելէին 2014թ.փետրվարին: