ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 30 մարդասիրական կազմակերպութուններ դիմել են աշխարհի տարբեր երկրներին` սիրիացի 180 հազար փախստականներին ապաստան տալու կոչով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Գրասենյակի կանխատեսումներով`եթե ճգնաժամը հաղթահարվի,սիրիացի փախստականների թիվը 1015թ.-ին կհասնի 3,6 միլիոնի:
«Սիրիայի հարևան երկրները ընդունել են ավելի քան 3,2 միլիոն փախստակնների` ճգնաժամի սկվելուց ի վեր, որի պատճառով մեծ ճնշում է գործադրվել պետական հաստատությունների, ենթակառուցվածքների վրա»,- նշվել է հայտարարության մեջ:
Կոչ է ուղղվել Ծոցի, Լատինական Ամերիկայի և այլ երկրներին` ապաստան տրամադրել սիրիացի փախստականներին:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից՝ հիմնականում հաստատվելով հարևան Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում: