Միջազգային

Դամասկոսի Ջարամանա արվարձանում ռումբի պայթյունից երեխաներ են տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Ջարամանա արվարձանում ռումբի պայթյունից երեխաներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջարամանա արվարձանում դեկտեմբերի 5-ին հրասանդ ընկնելու հետևանքով 5-ամյա երեխա է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, վիրավորներից 3-ը նույնպես երեխաներ են: Ոստիկանության տեղեկացմամբ` հրասանդն ընկել է Ջարամանայի Դաֆ աս Սախր թաղամասում: Բացի մարդկային վնասներից, տեղանքը նյութական վնասներ է կրել:

Մյուս կողմից, Հալեպի Անադանա և Հանդարաթ թաղամասերում թեժ մարտեր են ընթանում: Կառավարական բանակը փորձում է ճեղքել զինված ընդդիմադիրների օղակը: Սիրիական բանակը նաև հարձակումներ է գործում Բանի Զեյդ թաղամասի վրա, որն ավելի քան 2 տարի է` զինյալների հսկողության տակ է:

Բանակը Հալեպի արևմուտքում պաշտպանում է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման կողմից շրջափակված Նոբուլ և ազ Զահրա շիական գյուղերը:

Ակտիվիստների խոսքով` Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի իրականացրած պայթյունի հետևանքով սիրիական բանակի 19 ծառայողներ են զոհվել:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում