Միջազգային

Եվրամիությունը 180 միլիոն եվրո կհատկացնի սիրիացի գաղթականներին և փախստականներին

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 180 միլիոն եվրո կհատկացնի սիրիացի գաղթականներին և փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որպես օգնություն 180 միլիոն եվրո կհատկացնի սիրիացի գաղթականներին և փախստականներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշված է, որ օգնությունը կհատկացվի ինչպես Սիրիայի ներքին գաղթականներին, այնպես էլ Լիբանանում և Հորդանանում գտնվող փախստականներին: Ընդհանուր գումարից 41 միլիոնը նախատեսված է Սիրիայի ներքին գաղթականների համար, որով կհոգան կրթական և առողջապահական ոլորտների հարցերը:

Հորդանանում հաստատված սիրիացի փախստականների համար նախատեսված է66 միլիոն եվրոն, որից 45 միլիոնը կտրվի Հորդանանի կրթության նախարարությանը` փախստականների կրթության հարցերը լուծելու համար: Մնացած 73 միլիոն եվրոն կհատկացվի Լիբանանի սիրիացի փախստականներին, որի մեծ մասը՝ 56,5 միլիոնը, կտրամադրվի կրթական և առողջապահական ոլորտներին:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպությունը հայտարարել էր, որ միլիոնավոր սիրիացի երեխաներին սով է սպառնում: Կազմակերպությունը կոչ է արել հրատապ ծրագիր իրականացնել` օգնելու համար մոտ 1,7 միլիոն սիրիացի փախստականներին:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում