Միջազգային

Բեշմերգի երկրորդ խումբը մուտք է գործել Քոբանի

1 րոպեի ընթերցում

Բեշմերգի երկրորդ խումբը մուտք է գործել Քոբանի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաք է մուտք գործել բեշմերգի ուժերի երկրորդ խումբը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք մուտք են գործել Թուրքիայի տարածքից: Խմբում 150 մարտիկ է:Բեշմերգի առաջին խումբը Քոբանի էր հասել նոյեմբերին:

Ինչ վերաբերում է Քոբանիում շարունակվող ռազմական գործողություններին, ապա քաղաքում սպանվել է ԻՊ-ի էմիրներից Աբու Ասիմ ալ Կուրշին: Նա ազգության սաուդացի է:

Գրեթե 3 ամիս է քրական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ: Մինչև այժմ քրդական բեշմերգի ուժերը, նրանց ծանր տեխնիկան, ինչպես նաև միջազգային դաշինքի հարվածները չեն նպաստում պայքարի ընթացքի փոփոխությանը:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ` բախումներ են ընթացել Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Բիր Կասաբ գյուղում «Իսլամական բանակի» և «Իսլամական պետության» միջև: Բացի այդ, երկու կողմերի միջև բախումներ են ընթացել Հալեպի հյուսիսում գտնվող Սուրան Ազազ բնակավայրի մոտ, որի հետևանքով 2 կողմերը կենդանի ուժի կորուստներ են կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում