Միջազգային

Ասադը միջազգային դաշինքի գործողությունների հետևանքով երկրում իրավիճակի փոփոխություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Ասադը միջազգային դաշինքի գործողությունների հետևանքով երկրում իրավիճակի փոփոխություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքի հարվածներն այնքան էլ չեն օգնում Սիրիային: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ֆրանսիական «Պարի Մատչ» ամսագրին տված հարցազույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը՝ ավելացնելով, որ Սիրիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ և առանձնահատուկ փոփոխություններ չի զգում, հատկապես, երբ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է ԻՊ-ին:

«Մենք կտրականաես մերժում ենք Սիրիան Արևմուտքի ձեռքին խամաճիկ դարձնելու գաղափարը»,- ասել է Ասադը:

Իր պաշտոնում մնալու մասին նա նշել է, որ նավի կապիտանը մտածում է ոչ թե մահվան կամ կյանքի, այլ նավը փրկելու մասին: «Եթե նավը խորտակվում է, այնտեղ մեռնում են բոլորը. այդ պատճառով այն, ինչ մեզնից պահանջվում է, երկիրը փրկելն է: Սակայն, ցանկանում եմ շեշտել կարևոր մի բան. իմ նախագահ մնալն ինքնանպատակ չէ ոչ մինչև ճգնաժամը, ոչ ճգնաժամի ժամանակ, ոչ էչ նրանից հետո»,- ասել է Նախագահ Ասադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում