Սթիվեն Հոքինգը ցանկանում է չարագործի դեր խաղալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտնել էՋեյմս Բոնդի մասին նոր ֆիլմերից մեկումչարագործի դեր ստանձնելուցանկություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական Daily Telegraph պարբերականը:
«Կցանկանայի բոնդիանայի ֆիլմերից մեկում խաղալ բացասական հերոսի: «Համակարգչային» ձայնը և շարժասայլակը կլինեն հրաշալի տարրեր նմանատիպ կերպարի համար»,- լրագրողներին ասել է գիտնականը:
Հոքիկգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը բերել է ամբողջական կաթվածի: Գիտնականը էպիզոդիկ դերերով արդեն նկարահանվել է հայտնի սերիալներում, ինչպիսիքն են «Աստղի ուղեծիրը» և «Մեծ պայթյունի տեսությունը»: Բացի այդ, բրիտանացին կերպար է հնչյունավորել «Սիմփսոններ» մուլտսերիալում:
Կարդացեք հոդվածը` Русский