Միջազգային

Սիրիայում 2011թ.-ի մարտից զոհվել է ավելի քան 200 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում 2011թ.-ի մարտից զոհվել է ավելի քան 200 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են սիրիացի ակտիվիստները՝ նշելով, որ զոհվել է 202 հազար 354 մարդ, նրանցից 130 հազարը երկու կողմերի կորուստներն են: Զոհերից 63 հազար 74-ը քաղաքացիներ են, իսկ 10 հազար 377-ը՝ երեխաներ:

Միլիոնավոր սիրիացիներ ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված հեռացել են իրենց տներից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում, Հորդանանում: Համաձայն վիճակագրական տվյալների՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմել է 1 միլիոն 140 հազար, Թուրքիայում՝ մոտ 1 միլիոն, Հորդանանում` շուրջ 608 հազար:

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում