Հասարակական

Հռոմի պապն այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարքին

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապն այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա կատարած այցը եզրափակելուց առաջ այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիո ծառայությունը:

Ֆրանցիսկոսն օդանավակայան գնալուց առաջ եղել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում, որտեղ 2008 թվականից անգիտակից վիճակում գտնվում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է` անկողնային վիճակում:

Ֆրանցիսկոսը Թուրքիա էր այցելել նոյեմբերի 28-ին: Նա նախ եղել էր Անկարայում, այնուհետև մեկնել Ստամբուլ: Այցն եզրափակվել է նոյեմբերի 30-ին: Ֆրանցիկոսը Թուրքիա այցելած չորրորդ հռոմի պապն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում