Միջազգային

Սիրիան հերքել է Ռակկայի բնակելի տարածքները ռմբակոծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Սիրիան հերքել է Ռակկայի բնակելի տարածքները ռմբակոծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, որ սիրիական ուժերը Ռակկայում ռմբակոծել են խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբիի խոսքով` սիրիական բանակը երբեք չի հարձակվել և չի հարձակվի խաղաղ բնակիչների վրա: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը հիմնվում է ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվական աղբյուրների վրա, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ջաբհա ան Նուսրան» և այլն:

Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Սիրիայի` ԻՊ-ի զոհ դարձած քաղաքացիների հիշատակը, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնի Սիրիայի հասցեին, ով արդեն մի քանի տարի պայքարում է ահաբեկչության դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ սիրիական բանակն օդային հարվածներ է հասցրել Ռակկայում, որոնց հետևանքով տասնյակ անմեղ քաղաքացիներ են զոհվել, ավերվել են բնակելի տարածքներ:

Ռակկայի մարզը համարվում է ԻՊ-ի հենակետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում