Սիրիական բանակը Դեր Զորում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը նոյեմբերի 27-ին Դեր Զորի մարզում 30 մ երկարությամբ թունել է հայտնաբերել և ոչնչացրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ջաբալիա թաղամասում ոչնչացվել է զինյալների նստավայրը, ինչպես նաև հավաքատեղիներ Հուեյջա Սաքր, Հուեյկա Ռաշիդին թաղամասերում:

Բացի այդ, սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման զինապահեստ է ոչնչացրել Հոմսի Ռուսթան գյուղում: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հոմսի մի քանի այլ գյուղերում:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ՝ Հալեպի Ֆակիա և Քաֆրսանջա գյուղերում նոյեմբերի 27-ին վերսկսվել են բախումները «Ջաբհա ան Նուսրա» և «Սուար Սուրիա» խմբվորումների միջև: Աղբյուրը տեղեկացնում է, որ Դեր Զորի մարզի Ալ Մայադին քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Պայթյունից «Իսլամական պետության» անդամներ են սպանվել և վիրավորվել: Մինչև այժմ, սակայն տուժածների թիվը թիվ չի նշվում:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը