ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, 72 ժամվա ընթացքում 10 օդային հարվածներ է հասցրել սիրիական Քոբանի քաղաքի «Իսլամական պետության» դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբականան լրատվամիջոցները, ռմբակոծվել են քաղաքի հարային և արևելյան հատվածները:
Միջազգային դաշինքի ռմբակոծությունը, սակայն, չի խանգարում ահաբեկիչներին հրթիռակոծել Քոբանին: Քաղաքի վրա նրանց հարձակման վտանգը մշտապես առկա է:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով ԻՊ-ի 2 ղեկավարներ են սպանվել:
Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանիից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:
Քոբանին գտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: