Միջազգային

Ահաբեկիչները նահանջել են Հալեպի Զահրա և Նուբլ գյուղերից

1 րոպեի ընթերցում

Ահաբեկիչները նահանջել են Հալեպի Զահրա և Նուբլ գյուղերից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումները սկսել են նահանջել Հալեպի Նուբլ և Զահրա գյուղերից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ նշված վայրերում տեղի ունեցած բախումների արդյունքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել: Կանխվել է նրանց հարձակումը Նուբլ գյուղի վրա, եւ նրանք ստիպված նահանջել են: Գյուղերը զինյալների համար կարեւոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայից իրենց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում:

Բախումները գյուղերում սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել: Սիրիական ցամաքային զորքերին օգնում են ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ՝ մարտին, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալները շրջափակման մեջ են պահում 2 գյուղերը, որոնց բնակչությունը մոտ 45 հազար է: Գյուղեր էլեկտրականության եւ ջրի մատակարարումը դադարեցվել էր:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում եւ Հորդանանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում