ԵՄ-ի աջակցությամբ հայ երիտասարդ դիվանագետները վերապատարստվել են Եվրոպայի դիվանագիտական կենտրոններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս հայ երիտասարդ դիվանագետ երկամսյա պրակտիկա են անցել Բրյուսելի, Ստրասբուրգի, Վիեննայի և Ժնևի եվրոպական ու միջազգային հաստատություններում և Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Վարչական և կառուցվածքային կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ԵՄ-ից ստացել են կրթաթոշակ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում գործող ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնից, դիվանագետների վերադարձն ազդարարել է «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողություների ամրապնդմանը» ծրագրի շրջանակում իրականացվող 2014թ. համար գործողությունների ավարտը:

ԵՄ-ի ֆինանսավորմամբ վերոնշյալ ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին: Ծրագիրն ունի երկու տարվա տևողություն և աջակցում է դպրոցի գործունեությանը, խորհրդատվություն է տրամադրում կառույցի ապագայի վերաբերյալ ռազմավարության մշակման հարցում, ինչպես նաև աջակցում է կրթական ծրագրերի զարգացմանն ու միջին օղակի դիվավանագետների վերապատրաստմանը: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 895,500 եվրո:

2014թ. փետրվար և նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում 23 արտասահմանցի դասախոս է այցելել Դիվանագիտական դպրոց: Նրանք ընդհանուր առմամբ 450 ժամ տևողությամբ դասախոսություններ են կարդացել դիվանագիտական ծառայության համար նախապատրաստվող միջին օղակի վերապատրաստման ծրագրի շրջանակում դիվանագետ դառնալու ցանկություն ունեցող ուսանողների համար:

Հուլիսին ծրագիրը ֆինանսավորել է Դիվանագիտական դպրոցի խմբի մեկշաբաթյա այցելությունը Լոնդոն, որտեղ խումբը մասնակցել է դիվանագետների համար հատուկ մշակված անգլերեն լեզվի դասընթացին, որը նաև դասավանդվելու է 2015թ. դպրոցում: Սեպտեմբերին՝ ծրագրի երկրորդ տարվա ընթացքում, Դիվանագիտական դպրոցի ուսանողները ուսումնական այցով մեկնել են Բրյուսել և Վիեննա, ինչը խորհրդանշում է Դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև հաջողված համագործակցությունը:

Հայաստանի Դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010-ին` ապագա և ծառայող դիվանագետների, ինչպես նաև կառավարական գործակալությունների արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում աշխատող անձնակազմի վերապատրաստման նպատակով: Դպրոցը նախորդ տարիներին հաջողությամբ կատարել է այդ դերը`Արտաքին գործերի նախարարության և միջազգային դոնորների, ներառյալ Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի ուղղակի աջակցությամբ:

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով