Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դարաայի մարզում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը երկրի տարբեր հատվածներում շարունակում է ուժգին հարվածներ հասցնել զինված խմբավորումներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը Դարաայի մարզում կանխել է զինյալների հարձակումը ռազմակետերի, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա: Բուսրա քաղաքում բանակը հսկողություն է հաստատել մի քանի շենքերի վրա, որտեղ բնակվում էին ահաբեկիչները: Հասաքեի մարզում բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Մախրում, Ում ալ Քուբր գյուղերում:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` զինյալները լուրջ վնասներ են կրել Իդլիբի մի քանի գյուղերում:

«Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ Հոմսի Շայիր գազային դաշտի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և «Իսլամական պետության» միջև: Աղբյուրի տեղեկացմամբ` «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը նահանջել է Զահրայի մերձակայքում գտնվող տարածքներից:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը