Գարեգին Բ կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն է փոխանցել դեսպանին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ նրա դրսևորած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է նաև վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լեհական միջպետական հարաբերություններում արձանագրված շոշափելի արդյունքները:

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ դարեր շարունակ ձևավորված այդ բարեկամության հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և միևնույն արժեհամակարգը, որոնք այսօր ևս հարկ է ամրապնդել տարբեր ոլորտների արդյունավետ փոխգործակցության միջոցով:

Նորին Սրբությունն անհրաժեշտ է համարել նաև համագործակցության առավել աշխուժացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցու միջև միջեկեղեցական հարաբերություններում` տեղեկացնելով, որ առկա գործակցության արդյունքում կատարվել է հոգևորական ուսանողների փոխանակություն:

Այնուհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունից ստացած տպավորություններով կիսվել է տիար Զդիսլավ Ռաչինսկին` միևնույն ժամանակ Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնելով Հայ Եկեղեցու կողմից Լեհաստանի և Լեհաստանի դեսպանատան նկատմամբ դրսևորվող հատուկ ուշադրության համար:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Լեհաստանի հայ համայնքի, Հայաստանում լեհ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելուն ուղղված ծրագրերի և հայ-լեհական եղբայրական կապերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայերեն

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս