Մշակույթ

Միլիարդատեր Փոլ Մելոնի այրու հավաքածուն 218 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում

1 րոպեի ընթերցում

Միլիարդատեր Փոլ Մելոնի այրու հավաքածուն  218 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեյչլ «Բաննի» Մելոնի՝ ամերիկացի միլիարդատեր եւ մեկենաս Փոլ Մելոնի այրու, որն այս տարվա մարտին կյանքից հեռացել Է 103 տարեկան հասակում, մասնավոր հավաքածուն 218 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's-ի՝ Նյու Յորքում կայացած աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են Sotheby's-ի ներկայացուցիչները, այդ հավաքածուից երեք առարկա աճուրդով վաճառվել Է՝ յուրաքանչյուրն ավելի քան 30 միլիոն դոլարով: Դրանք աբստրակտ Էքսպրեսիոնիզմի ամերիկացի վարպետ Մարկ Ռոտկոյի (1903 - 1970) երկու կտավներն են եւ 9,75 կարատ քաշով երկնագույն տանձաձեւ ադամանդով կախազարդը:

Ընդհանուր առմամբ հինգ օր տեւած աճուրդում ցուցադրվել Էր ավելի քան 1,5 հազար լոտ՝ արվեստի ստեղծագործություններ, կահույքի իրեր, ոսկերչական զարդեր: Ստացված միջոցների մեծ մասը կուղղորդվի Ջերարդ Լամբերտի անվան բարեգործական հիմնադրամ, որը Ռեյչլ Մելոնը հիմնել Է իր հոր հիշատակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում