Միջազգային

Քոբանիում ԻՊ-ի 2 ղեկավար է սպանվել

1 րոպեի ընթերցում

Քոբանիում ԻՊ-ի 2 ղեկավար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին մերձակա Քոբանի քաղաքում, նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» 2 ղեկավար է սպանվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, սպանվածներից մեկը բրիտանացի է:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ քրդական պաշտպանական ուժերը ԻՊ-ի 30 անդամների են ոչնչացրել Քոբանիում: Նրանք մի քանի շինություններ են ազատագրել քաղաքի մերձակայքում: Քրդերնառաջընթաց են գրանցել նաև քաղաքի հյուսիսում, շուկայի շրջակայքում մղվող մարտերում:

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քոբանին կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Քոբանին գտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում