Միջազգային

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը փորձում է գրավել Հալեպի 2 գյուղեր

2 րոպեի ընթերցում

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը փորձում է գրավել Հալեպի 2 գյուղեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը Սիրիայում կառավարական ուժերի հետ թեժ բախումներից հետո հսկողություն է հաստատել շիական Զահրա գյուղի մերձակա տարածքի վրա, որը գտնվում է Հալեպի մերձակայքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը՝ ավելացնելով, որ ահաբեկչական խմբավորումը փորձում հսկողություն հաստատել Զահայի վրա: Գյուղերը զինյալների համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայի նրանց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում:

Թեժ բախումներ են ընթացել Հալեպի Զահրա և Նաբլ գյուղերի շրջակայքում: Բախումները սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել, սպանվածների մեջ 8 ահաբեկիչներ կան: Սիրիական ուժերին օգնում են ռազմաօդային ուժերը:

Սա առաջին դեպքը չէ, երբ զինյալները հարձակում են գործում Նաբլ և Զահրա գյուղերի վրա, սակայն առաջին անգամն է, երբ նրանք հաջողություն են գրանցում:

Ավելի վաղ՝ մարտին, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալները շրջափակման մեջ են պահում 2 գյուղերը, որոնց բնակչությունը մոտ 45 հազար է: Գյուղերը հոսանքազրկվել էին և ջրամատակարարումը դադարեցվել էր:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում