Իրավունք

Սևան-Գավառ ճանապարհին «Սանյոնգ» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Սևան-Գավառ ճանապարհին «Սանյոնգ» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 05.06-ին, ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ում «Սանյոնգ» մակնիշի KK280A50 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում