Միջազգային

Դամասկոսի և Իդլիբի 165 զինյալներ հանձնվել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի և Իդլիբի 165 զինյալներ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի, մերձակա գյուղերի և Իդլիբի 165 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց կենսակերպը կարգավորեÉու համար: Եվս 131 զինյալներ նոյեմբերի 18-ին Հոմսում և մերձակա գյուղերում նույնպես հանձնվել են իշխանություններին: Նախկին զինյալները պարտավորվել են չձեռնարկել հայրենիքի անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող քայլեր:

Սիրիական ռազմական աղբյուրները հերքել են տեղեկությունն այն մասին, որ զինված խմբավորումները հսկողություն են հաստատել Հալեպի հարավային գյուղերի վրա:

Սիրիական բանակը ԻՊ-ին պատկանող զենքեր է ոչնչացրել Հասաքեի արևելքում գտնվող Սաբաա Սուքուր շրջանում: Բացի այդ, Հոմսում կանխվել է զինյալների հարձակումը Ում Թաբաբիր ռազմական հենակետի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում