Տարածաշրջանային

Թբիլիսիում մեկնարկում է դատավորների միջազգային խորհրդաժողովը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկում է դատավորների միջազգային խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում նոյեմբերի 21-ին կբացվի դատավորների միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված «Դատավորի մասնագիտական կարիերան եւ դատարանի վարչարարությունը իրավական պետության մեջ» թեմային, տեղեկացնում է «Առմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Արդարադատության գերագույն խորհրդի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ողջույնի խոսքով միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի եւ Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլին եւ Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարցին Ժոխովսկին:

Խորհրդաժողովին կմասնակցեն Գերմանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից ժամանած դատավորներ, ինչպես նաեւ Եվրամիության ու, մասնավորապես, ասոցացման համաձայնագրի հարցերով խորվաթ մի փորձագետ:

Միջոցառումը կազմակերպել Է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Վրաստանի Արդարադատության գրագույն խորհրդի եւ Թբիլիսիի վճռաբեկ դատարանի աջակցությամբ: Խորհրդաժողովը կտեւի երկու օր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում