Միջազգային

Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը  Լաթաքիայի հյուսիում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հավաքատեղիներ է ոչնչացրել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քուրթ և Այն ալ Բայդա գյուղերում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են: Սպանվածների թվում է նաև նրանց ղեկավարը:

Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի և Ջաբալ Կալամուն շրջանում:

Հալեպի Շեյխ Սայիդ թաղամասում ռազմական գործողությունների շրջանակներում 4 զինյալ է սպանվել, ևս 7-ը` վիրավորվել, ոչնչացվել են նրանց պատկանող 2 փոխադրամիջոցները: Եվս 4 զինյալ սպանվել է Հանանու թաղամասում:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավել քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում