Միջազգային

Քոբանիում քրդական ուժերը 4 տասնյակից ավելի ահաբեկիչներ են ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

Քոբանիում քրդական ուժերը 4 տասնյակից ավելի ահաբեկիչներ են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական պաշտպանական ուժերին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետության» հարձակումը Քոբանի քաղաքի հարավային թաղամասերի վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քոբանիի հարավում և արևելքում մի քանի ժամերի ընթացքում բախումների ընթացքում ԻՊ-ի ավելի քան 40 անդամներ են սպանվել: Մյուս կողմից, Քոբանիի արևմուտքում բախումներ են սկսվել ահաբեկիչների հետ: ԻՊ-ն ռմբակոծում է քաղաքի հյուսիսային և արևմտյան թաղամասերը:

Ակնհայտ է, որ բեշմերգի ուժերի քաղաք մտնելուց հետո քրդերը առաջընթաց են գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում: Քրդերի հսկողության տակ են հայտնվել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի կետեր, փակվել է ճանապարհը, որով տարածվում էին ծայրահեղականները:

Քոբանի քրդաբնակ քաղաքը մոտ 2 ամիս է` հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Դրա և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում