Միջազգային

Համայի շրջանում հրասանդներ ընկնելու հետևանքով դպրոցականներ են զոհվել և վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Համայի շրջանում հրասանդներ ընկնելու հետևանքով դպրոցականներ են զոհվել և վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Համա մարզի Քարնազ գյուղաքաղաքի դպրոցի վրա 2 հրասանդներ են ընկել, որոնց հետևանքով 7 երեխաներ են զոհվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ, բացի զոհերից, ևս 4 վիրավորներ կան: Դպրոցը նյութական խոշոր վնասներ է կրել:

Առողջապահական աղբյուրները տեղեկացրել են, որ զոհերի և վիրավորների տարիքը չի գերազանցում 12 տարեկանը:

Քարնազ գյուղաքաղաքը գտնվում է Համա քաղաքից 45 կմ հեռավորության վրա: Այն նաև մոտ է Քաֆր Նաբուդա և Քաֆր Զիթա գյուղաքաղաքներին, որտեղ տեղակայվել են զինված ահաբեկչական կազմակերպությունների հենակետերը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի Ջարամանա արվարձանում հրասանդ է ընկել, ինչի հետևանքով 4 քաղաքացի է վիրավորվել: Ոոստիկանության տեղեկացմամբ` հրասանդն ընկել է Ջանաին թաղամասի Մադարիս փողոցում: Բացի մարդկային վնասներից, մոտակայքում կայանված 3 մեքենա նյութական վնասներ է կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում