Միջազգային

Բաշար ալ Ասադն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացին

2 րոպեի ընթերցում

Բաշար ալ Ասադն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը նոյեմբերի 10-ին ընդունել է ՄԱԿ-իՍիրիայի հարցով հատուկ բանագանց Ստեֆան դե Միսստուրային՝ քննարկելու համար արյունահեղության դադարեցման վերաբերյալ նրա նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դե Միստուրան Ասադին ներկայացրել է իր նախաձեռնության հիմնական կետերը և նպատակները` Հալեպում բախումները դադարեցնելու վերաբերյալ:

Սիրիայի Նախագահն իր հերթին նշել է Հալեպի կարևորության և Սիրիայի բոլոր շրջաններում քաղաքացիների խաղաղության մասին: Նախաձեռնության մասին խոսելով` Ասադն ընդգծել է, որ պետք է լրջորեն ուսումնասիրել և փորձել աշխատել նպատակներին հասնելու ուղղությամբ, որով կվերակագնվի Հալեպի անվտանգությունը: Կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարը:

Մինչ այդ, Դե Միստուրան ուղևորվել էր Հոմս՝ հանդիպելու պետական պաշտոնյաների, ինչպես նաև ընդդիմության պատվիրակությունների հետ:

Իտալացի դիվանագետը նոյեմբերի 11-ին հանդիպումներ կունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ Դամասկոս կատարած իր երկրորդ այցելության վերջում նա հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ավելի վաղ բանագնացը հանդիպել էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ և քննարկել վերջերս մի քանի երկրներ կատարած այցելությունների արդյունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սիրիական ճգնաժամի լուծման իր առաջարկը:

Իտալացի դիվանագետի նախաձեռնության համաձայն` նախատեսվում է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հաշտեցման գործընթացը Դամասկոսից և Հոմսից տեղափոխել Հալեպ: Նա ենթադրում է ստեղծել սառեցված ռազմական գործողոությունների գոտի, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությանը:

Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպն այժմ բաժանված է 2 մասի. արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան թաղամասերը գտնվում են 2 տասնյակ զինված խմբավորումների հսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում