Կարեն Անդրեասյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են ՄԻՊ ոլորտի մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես, Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:

Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել սահմանափակ մարդկային ռեսուրսների առկայության պայմաններում Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին արժևորել է ԱՄՆ դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում` ընդգծելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը:

Հայերեն Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի