Իրավունք

Ոստիկանությունը քաղաքացիների հետ հերթական անգամ «Skype»-ով կկապվի նոյեմբերի 11-ին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը քաղաքացիների հետ հերթական անգամ «Skype»-ով կկապվի նոյեմբերի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները նոյեմբերի 11-ին` Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ներկայացուցչին կարելի է դիմել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերով:

ՀՀ ոստիկանության«Skype»-իհասցեն էArmenian Police: Հարցերը կարելի է ուղարկել նաև[email protected], [email protected]էլեկտրոնային հասցեներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում