Հասարակական

Աշտարակ-Երևան ճանապարհին «Վոլքսվագեն»-ը հարվածել է գովազդային վահանակին

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Երևան ճանապարհին «Վոլքսվագեն»-ը հարվածել է գովազդային վահանակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 10-ին` ժամը 02.48-ին, տեղեկատվություն ստացվել, որ Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի առաջացման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, «Վոլքսվագեն» մակնիշի 34 VT 167 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գովազդային վահանակին, ինչից վարորդ Ա. Թ.-ը (ծնված 1978թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում