Միջազգային

Համայում և Դամասկոսի գյուղերում 154 զինյալներ հանձնվել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Համայում և Դամասկոսի գյուղերում 154 զինյալներ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայում և Դամասկոսի գյուղերում 154 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Համայից 138 զինյալների կենսակերպը կարգավորվել է, նրանք պարտավորվել են չկատարել հայրենիքի անվտանգությանը սպառնացող քայլեր:

Համայի մարզպետ Ղասան Խալֆը նշել է, որ պետք է համախմբել բոլոր ուժերը հայրենիքն ահաբեկիչներից պաշտպանելու համար: Նա կոչ է արել բոլորին վերադառնալ իրենց ընտանիքներ՝ ավելացնելով, որ մարզպետարանը հնարավոր ամեն ինչ կանի նրանց կենսակերպը բարելավվելու համար:

Մյուս 16 զինյալները Դամասկոսի Քաֆիր Յաբուս և Ժդիյդա Յաբուս գյուղերում են հանձնվել իշխանություններին:

Ավելի վաղ Զաբադանիի 102 զինյալներ հանձնվել էին իշխանություններին: Հոկտեմբերին Դամասկոսում և մերձակա գյուղերում իշխանություններին հանձնված զինյալների թիվը կազմել է 384, իսկ սեպտեմբերին նման քայլի են դիմել 788 զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում