Աշոտ Ղուլյանը կարևորում է բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստանա, քանի դեռ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Դա ամենամեծ ազդանշանն է, թե ինչու պետք է Ղարաբաղը մասնակից լինի բանակցային գործընթացին: Միանշանակ, բոլորը խոսում են այն մասին, որ մինչև կոնֆլիկտի անմիջական կողմը չի մասնակցում և իր համաձայնությունը չի տալիս բանակցություններում քննարկվող առաջարկներին, տեակետներին, խնդիրը չի կարող հանգուցալուծվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծեց, որ ամենակոշտ դիրքորոշումն արտահայտում է Ադրբեջանը, որին ձեռնտու չէ ԼՂՀ ներկայաությունը բակացությունեներին, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի և՛ բանակցային գործընթացը նենգափոխվի, և՛ ձեևաչափը: «Բայց այն հանգամանքը, որ և՛ միջնորդները, և՛ բանակցություններում շահագրգիռ մյուս բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի, խոսում է նաև առաջիկա զարգացումների մասին»,- նշեց Ղուլյանը:

Հարցին` հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցն ԱԺ նախագահի կամ ՀՀ Նախագահի հետ քննարկվե՞լ է, Աշոտ Ղուլյանն այսպես պատասխանեց. «Ի դեպ, ասեմ, որ մենք մի քանի ժամ առաջ շատ հետաքրքիր և արդյունավետ հանդիպում ենք ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և այդ հանդիպումները, փաստորեն, մեր միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի ժամանակ արդեն որերորդ անգամ է` տեղի են ունենում: Բոլոր այն հարցերը, որ հիմա հնչում են, մենք քննարկել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ: Ինձ թվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ բանակցությունների սեղանին վերադառնալու հարցը քննարկելու կարիք չունենք: Այնպես չի, որ մենք տարաձայնություներ ունենք այդ հարցով և պետք է քննարկենք ու ինչ-որ ընդհանուր լուծում գտնենք»,-նշեց նա:

Աշոտ Ղուլյանի խոսքով` ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու հետ կապված ամեն ինչ արվում է, իսկ խոչընդոտները ստեղծվում են Ադրբեջանի կողմից:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան