Միջազգային

Միջազգային դաշինքը ռմբակոծել է Իդլիբի մարզի «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերը

1 րոպեի ընթերցում

Միջազգային դաշինքը ռմբակոծել է Իդլիբի մարզի «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ակտիվիստները տեղեկացրել են, որ նոյեմբերի 6-ին միջազգային դաշինիքի օդանավերը ռմբակոծել են Սիրիայի հյուսիս-արևմուտքի Իդլիբի մարզի` «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներն ուղղվել են խմբավորման նստավայրին, ինչպես նաև նրանց պատկանող տանկին:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ միջազգային դաշինքը առաջին օդային հարվածներն է ուղղել նաև «Ահրար աշ Շամ» կազմակերպության դիրքերին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է դիմել ԱՄՆ-ի կոնգրեսին՝ խնդրելով նոր լ օգտագործել ցամաքային ռազմական ուժերը ԻՊ-ի դեմ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է` պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում