Հասարակական

Երևանում «Օպել» -ի և «ԳԱԶ-53»-ի բախումից 2 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Երևանում «Օպել» -ի և «ԳԱԶ-53»-ի բախումից 2 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 6-ին` ժամը 07.24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են«Օպել»մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ Ա. Ա. ծնված 1981թ.) և«ԳԱԶ-53»մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (ծնված 1954թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի»բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են«Օպել»մակնիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում