ԻՊ-ն ազատ է արձակել առևանգված մոտ 100 սիրիացի քրդերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ «Իսլամական պետությունն» ազատ է արձակել 93 սիրիացի քրդերի, որոնց առևանգել էր փետրվարին, Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքից Թուրքիայի սահմանով Իրաքյան Քրդստան տանող ճանապարհին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը նրանց առևանգել էր այն պատճառով, որ սիրիացի քրդերը «Քրդական ժողովրդակավարական միություն» կուսակցությունից են և գործում են ԻՊ-ի դեմ: Ազատ արձակման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նաև տեղեկություններ կան, որ կազմակերպությունն ազատ է արձակել բոլորին` բացառությամբ 6 հոգու, ովքեր մեղադրվում են գողության մեջ, և ԻՊ-ն պատրաստվում է անդահմահատել նրանց աջ ձեռքը:

Ազատ արձակված քրդերից 53-ը մեկնել են Թուրքիա, 40-ի գտնվելու մասին տեղեկություններ չկան:

Կենտրոնի տեղեկացմամբ` 70 քրդեր շարունակում են գերի մնալ ԻՊ-ի մոտ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է` պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Հայերեն English

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը