Քաղաքականություն

Ամփոփվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Ամփոփվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 3-ից 6-ը Հայաստանում է գտնվում Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած բանակցությունների ընթացքում ամփոփվել են հայ-բելառուսական երկկողմ ռազմական համագործակցության 2014թ. արդյունքները, մշակվել է 2015թ. համագործակցության պլանի նախագիծը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Բելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015 թվականի պլանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում