Աբովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 3-ին` ժամը 12.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 12.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34DR746 պ/հ (վարորդ` Ն. Ա.) ավտոմեքենան: