Հասարակական

Երևան-Սևան ճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենա է կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենա է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 3-ին` ժամը 02.28-ին, ահազանգ է ստացվել, որ«Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 25SS787 պ/հ ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում