Միջազգային

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների կոպիտ խախտում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների կոպիտ խախտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որը թույլ է տվել օտար ուժերին և ահաբեկիչներին մուտք գործել Սիրիայի տարածք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտում:

Նախարարությունը Թուրքիային մեղադրել է Սիրիայի արյունահեղության մեջ՝ նշելով, որ Անկարան աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին:

Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր ադ Դին Հասունը նշել է, որ իր երկրին դրդում են կրոնական պատերազմի: Նրա խոսքով` այդ պատերազմը ավելի վտանգավոր է, քան համաշխարհային պատերազմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում