Վերանորոգումից հետո Անուշավան համայնքում վերաբացվեց «Սուրբ Նշան» մատուռը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքում հոկտեմբերի 30-ին, Արթիկի թեմի առաջնորդ Տ.Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց «Սուրբ Նշան» մատուռի խաչը: Օրհնությամբ ու աղոթքով, Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններին համաձայն օծվելուց հետո խաչը տեղադրվեց մատուռին: Օծվեց նաև մատուռի մկրտության ավազանը, ինչպես նաև բակի խաչքարը:

Գյուղը մինչ խորհրդային տարիները ունեցել է մեծ եկեղեցի, որը 1937 թվականին քանդվել է հիմնովին, և գյուղի համար, որպես աղոթատեղ, ծառայել է 12-րդ դարում կառուցված սրբատեղ-մատուռը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը՝ «Սուրբ Նշան»-ը նախապես եղել է փոքրիկ գետնափոր-մատուռ, որը 1967 թվականին մասնակի վերանորոգվել էր, սակայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով նորից վերականգման կարիք է ունեցել: Ի դեպ, մատուռը պատմամշակությաին արժեք ներկայացնող կառույց է:

«Այս տարի ամբողջ համայնքի բնակչությունն առաջարկեց վերանորոգել այն: Համայնքի բնակչության դրամահավաքի շնորհիվ և արտերկրում ապրող անուշավանցիների աջակցությամբ «Սուրբ Նշան» մատուռը վերականգնվեց»,- նշեց Երվանդ Հակոբյանը:

Ավելի քան 2 հազար բնակիչ ունեցող համայնքի համար մատուռն այսուհետ կծառայի ոչ միայն որպես աղոթատեղ, որտեղ այսուհետ կմատուցվի նաև պատարագ, կկատարվեն պսակադրության և մկտության ծեսեր: «Սա կարևոր իրադարձություն է: Ատված օրհնի ու ուժ ու կարողություն տա, որ նմանատիպ հայրենաննվեր ձեռնարկներով միշտ շենացնեք մեր հայերնիքը՝ նաև հոգևորով: Գյուղի զարգացման համար այս մատուռի բացումը կարևոր իրադարձություն է: Կարևոր չէ, որ սա մատուռ է և ոչ եկեղեցի, կարևոր է այն, որ համայնքի բնակիչները ունեն իրենց աղոթքն առ Աստված հղելու տեղ»,- ընդգծեց Հովակիմ սրբազանը՝ լրագրողներին վստահեցնելով, որ նմանատիպ ձեռնարկները նաև աղանդների դեմ պայքարի յուրօրինակ դրսևորում են:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը