Միջազգային

Սիրիայի ազատ բանակը Քոբանիում կօգնի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ազատ բանակը Քոբանիում կօգնի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմության զինյալները հատել են Թուրքիայի սահմանը և մտել Քոբանի՝ օգնելու քրդական պաշտպանական ուժերին` «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալները Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներ են, որոնց թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Նախնական տեղեկություններով` նրանց թիվը մոտ 150 է: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ կթույլատրի Սիրիայի ազատ բանակի 1300 զինծառայողների մտնել Քոբանի:

Տեղեկություններ կան, Իրաքյան Քրդստանի ուժերը Թուրքիայի սահմանից կուղևորվեն Քոբանի և այս գիշեր կմասնակցեն ԻՊ-ի դեմ պայքարին:

Քոբանիում ավելի քան 40 օր շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով գրանցված զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում